Բաղադրիչներ
- քացախ -6 տոկոսանոց - 100 մլ
- ջուր - 2 բաժակ
- մեխակ - 4 հատ
- դափնետերև - 5 հատ
- սև հատիկավոր պղպեղ - 10 հատ
- շագանակագույն շաքարավազ - 3 ճ.գ.
- աղ - 1.5 ճ.գ.
- բուսայուղ - 1 ճ.գ.
- սխտոր - 10 պճեղ
- սմբուկները - 5-6 հատ
Պատրաստման եղանակը
Քացախը, ջուրը ,մեխակը , դափնետերևը ,սև հատիկավոր պղպեղը , շագանակագույն շաքարավազը , աղը ,բուսայուղը միասին եռացնել , թողնել սառչի:
Յուրաքանչյուր կտոր սմբուկը թաթախել մարինադի մեջ և շարել կաթսայի մեջ վրան լցնել սխտորը մանր կտրատած կտորներով :
Մարինադը լցնել սմբուկների վրա։
Այն կստացվի շատ , այնպես որ սմբուկները լողան նրա մեջ:
Պահել սառնարանում :
Պատրաստ կլինի 3-5 օրից :