Բաղադրիչներ
- hավի արգանակ - 4 լ.
- կարտոֆիլ - 4- 5 հատ
- պոմիդոր - 1- 2 հատ
- որսորդական երշիկ - 3- 4 հատ
- սխտոր - 12 պճեղ
- թարմ կանաչի ` ըստ ճաշակի
- բուլղարական պղպեղ - 1 հատ
- սոխ - 1 հատ
- կարմիր պատիճավոր պղպեղ ` ըստ ճաշակի
- համեմունքներ ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Երշիկները կտրատել :
- Տաքացնել ձիթապտղի յուղը թավայի մեջ և երշիկները տապակել :
- Կտրատել գազարը , մանր կտրատել սխտորը և ավելացնել թավայի մեջ կծու համեմունքների հետ միասին :
- Պոմիդորները անցկացնել քերիչով :Կտրատել բուլղարական պղպեղը :
- Ավելացնել բանջարեղենը ընդհանուր զանգվածին և լավ խառնել :
- Ամբողջը տապակել մոտ 7 րոպե:
- Կարտոֆիլը կտրատել խորանարդիկներով :
- Տաքացնել հավի արգանակը ավելացնել երշիկը , բանջարեղենը տապակած ու կարտոֆիլը:
- Աղել , ավելացնել համեմունքները և պղպեղը:
- Կտրատել կանաչին և ավելացնել ապուրին :
- Հասցնել եռման աստիճանի և թողնել եփվի ևս 8 րոպե: