Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
- Ալյուրը անցկացնում ենք մաղով և լցնում խորը ամանի մեջ:
- Ջրի մեջ լուծում ենք աղն ու շաքարավազը մինչև վերջիններիս լուծվելը:
- Լցնում ենք ալյուրի վրա: Ավելացնում ենք նաև բուսայուղը և օղին:
- Զգույշ խառնում ենք ստացված զանգվածը, խմոր հունցում:
- Պատրաստի խմորը փաթաթում ենք ցելոֆանի մեջ և թողնում սենյակային ջերմաստիճանում 1 ժամ:
- Աղացած միսը խառնում ենք գդալով. այն պետք է ստացվի մածուցիկ, որի համար կարելի է մի փոքր ջուր ավելացնել:
- Խմորը գրտնակով բարակ բացում ենք մոտ 3մմ հաստությամբ, ապա ափսեի օգնությամբ կտրատում 15-20սմ տրամագծով շրջաններ:
- Խմորի շրջանի մի ծայրի վրա դնում ենք մի քիչ մսային միջուկից, հավասարաչափ տարածում խմորի կեսի մակերեսով:
- Ծածկում ենք խմորի երկրորդ կեսով և լավ ամրացնում ծայրի հատվածները, որպեսզի մսի ջուրը եփվելու ընթացքում դուրս չգա:
- Թավայի մեջ լցնում ենք 1-2սմ բարձրությամբ բուսայուղ և տապակում կարկանդակները նրա մեջ:
- Կարկանդակները անհրաժեշտ է տապակել 2 կողմից մինչև ոսկեգույն երանգի առաջացումը, որից հետո փակել թավայի կափարիչը և թողնել մի քանի րոպե տապակվի այդ վիճակում: