Թխվածքաբլիթ Կոճակ

Հունիս 16, 2017
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Դեղնուցները լավ խառնեք շաքարավազի և վանիլինի հետ, ավելացրեք սենյակային ջերմաստիճանում փափկած կարագը, խառնեք:
  • Մաս առ մաս ավելացրեք ալյուրը, գդալով խառնեք:
  • Բաժանեք խմորը 2 մասի:
  • Առաջին մասից հունցեք խմոր, դրեք մի կողմ:
  • Երկրորդ մասի վրա ավելացրեք կակաոն, ձեռքերով տրորեք, որպեսզի կակաոն լուծվի, ապա հունցեք խմորի գունդը:
  • Տեղափոխեք խմորի 2 գունդը սառնարան 30 րոպեով:
  • Գրտնակով բացեք սպիտակ խմորը 5-7մմ հաստությամբ, ապա բաժակով կտրեք 5սմ տրամագծով շրջանակներ:
  • Այնուհետև ամեն շրջանակի վրա կատարեք շրջանաձև փոսիկներ:
  • Ապա մեջտեղի հատվածում կատարեք 2 կամ 4 հատ անցքեր հյութի ձողիկի օգնությամբ:
  • Նույնը կատարեք նաև շոկոլադե խմորի հետ: Թխվածքաբլիթները դանակի օգնությամբ տեղադրեք պերգամենտային թղթով պատված տապակի վրա:
  • Թխեք ջեռոցում 20 րոպե 180 աստիճանում:
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...