Բաղադրիչներ
- սպանախ - 300 գր (սառեցրած)
- ձու - 5 հատ
- պանիր մասկարպոնե - 50 գր․
- աղ - 1/2 թ․գդ․
- ալյուր - 1/2 թ․գդ․
- փխրեցուցիչ - 1/4 թ․գդ․
- Միջուկի համար՝
- պանիր մասկարպոնե - 300 գր․
- պանիր ֆետա - 120 գր․
- սխտոր - 2 պճեղ
- լոլիկ - 100 գր .
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը
- Սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք:
- Դեղնուցները խառնում ենք սպանախի ու մասկարպոնեի հետ:
- Ավելացնում ենք ալյուրը, աղը ու փխրեցուցիչը և խառնում: Սպիտակուցները հարում ենք մինչև պինդ փրփրելը:
- Երկու կեսով ավելացնում ենք սպանախի զանգվածի մեջ, ներքևից վերև շարժումներով խնամքով խառնում:
- Խմորը լցնում ենք յուղաթուղթ փռած տապակի մեջ և հարթեցնում:
- Դնում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ, թխում 12-13 րոպե:
- Ջեռոցից հանում ենք, սրբիչով փաթաթում ու թուղթը պոկում:
Պատրաստում ենք միջուկը
- Պանիրն ու մանրացրած ֆետան խառնում ենք, ավելացնում ճզմած սխտորը:
- Տարածում ենք սպանախով խմորի վրա:
- Վրայից շարում ենք շերտ-շերտ կտրատած լոլիկները:
- Ռուլետի նման փաթաթում ենք:
- Փաթաթում ենք թաղանթի կամ նրբաթիթեղի մեջ, գիշերը պահում սառնարանում:
- Հետո կտրատում ենք ու մատուցում: