Բաղադրիչներ
- սովորական կաղամբ - 1 գլուխ
- կարմիր կաղամբ - 1 գլուխ
- գազար - 2 հատ
- պահածոյացրած եգիպտացորեն
- մաղադանոս - 1 կապ
- թթվասեր - 100 գր.
- խնձորի քացախ - 1 ճ.գ.
- շաքարավազ - 3 թ.գ.
- աղ - 0.5 թ.գ.
- մանանեխ - 1 ճ.գ.
- սև պղպեղ ՝ աղացած
Պատրաստման եղանակը
- Կաղամբները մանր կտրատել , ձեռքերով տրորել :
- Գազարն անցկացնել քերիչով :
- Մաղադանոսը մանր կտրատել :
- Այս ամենը խառնել եգիպտացորենին :
- Թթվասերը , աղը, պղպեղը , շաքարավազը , մանանեխն ու քացախը խառնել և ավելացնել աղցանին :