Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
- Սկզբից պատրաստում ենք կրեմը. լցնում ենք դեղնուցները կաթսայի մեջ, ապա ավելացնում ենք շաքարավազը, կաթ և կակաոն ու լավ խառնում։
- Դնում ենք կաթսան միջին կրակի վրա ու անընդհատ խառնելով եփում ենք մինչև պղպջակներ առաջանան (բայց չենք եռացնում) ու հանում ենք կրակի վրայից։
- Սենյակային ջերմաստիճանի կարագը հարում ենք եփած խտացրած կաթի հետ։
- Ավելացնում ենք շոկոլադե կրեմը, լավ խառնում և սառեցնում։
- Այժմ անցնում ենք խմորի պատրաստմանը. կարագը հարում ենք և ավելացնում ձուն`հատ-հատ։
- Թթվասերը սոդայի հետ խառնում ենք մինչև թթվասերի մեջ պղպջակներ առաջանան։
- Այնուհետև ավելացնում ենք կարագով ու ձվով զանգվածին։
- Աստիճանաբար ավելացնում ենք մաղած ալյուրը (մոտավորապես 5x250 մլ բաժակ) և խմոր ենք հունցում։
- Խմորը բաժանում ենք 8-12 մասի։
- Յուրաքանչյուր մասը բարակ գրտնակում ենք։
- Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե մինչև բաց ոսկեգույն երանգ ստանանք։
- Հանում ենք առաջին շերտը և քանի դեռ տաք է վրան կրեմ ենք քսում, այնուհետև նույնը անում ենք մնացած շերտերի հետ։
- Եզրերը կտրում ենք (եթե կլոր ափսեի մեջ ենք մատուցելու, կարող ենք կլոր կտրել )և հավասարեցնում։
- Այնուհետև ձևավորում ենք քերած շոկոլադով, թողնում 2-3 ժամ։