Բաղադրիչներ
- հավի արգանակ - 0.5 լ.
- հավի միս - մի քանի կտոր
- լոլիկներ իրենց հյութով - 0.5լ.
- ոսպ - 0.5 բաժակ
- համեմունքներ ` ըստ ճաշակի
- աղ
- պղպեղ
Պատրաստման եղանակը
- Պոմիդորները կեղեվահան անել և հյութի մեջ հարել բլենդերով։
- Ոսպը լվալ։
- Հավի արգանակը եռացնել ,ավելացնել ոսպը , մարմանդ կրակի վրա եփել մոտ 5-6 րոպե։
- Հետո ավելացնել հարած պոմիդորները , խառնել հասցնել եռման աստիճանի և եփել ևս 5 րոպե։
- Ավելացնել աղը, համեմունքները :
- Անջատել կրակը և թողնել ապուրը հանգստանա մոտ 20 րոպե :
- Մատուցելուց առաջ ավելացնել հավի մսերն ու կանաչի: