Բաղադրիչներ
- հավի արգանակ - 4լ.
- կարտոֆիլ - 4-5 հատ
- պոմիդոր - 2- 3 հատ
- որսորդական երշիկ - 3- 4 հատ
- սխտոր - 1-2 պճեղ
- բուլղարական պղպեղ - 1 հատ
- սոխ - 1 գլուխ
- պատիճավոր կարմիր պղպեղ ՝ ըստ ճաշակի
- համեմունքներ ՝ ըստ ճաշակի
- կանաչի ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Որսորդական երշիկները կտրատել:
- Տապակել ձիթապտղի յուղի մեջ:
- Մանր կտրատել սոխն ու սխտորը , ավելացնել թավայի մեջ կծու համեմունքների հետ:
- Պոմիդորները անցկացնել քերիչով, կտրատել բուլղարական պղպեղը ,ավելացնել բանջարեղենն ու պատիճավոր պղեղպը ընդհանուր զանգվածին եվ լավ խառնել:
- Ամբողջը տապակել մոտ 7 րոպե:
- Կարտոֆիլը կտրատել ոչ մեծ խորանարդների:
- Տաքացնել արգանակը եվ ավելացնել երշիկներն ու բանջարեղենը:
- Աղել , ավելացնել համեմունքները խառնել եվ թողնել եփվի մոտ 8 րոպե:
- Մատուցելուց առաջ վրան ավելացնել թարմ կանաչի :