Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կաթ - 250 մլ․
- ալյուր - 250 գր․
- ձու - 1 հատ
- ձեթ - 90 գր․
- մի պտղունց սոդա
- աղ
- Լցոնի համար՝
- կաղամբ - 1/2 գլուխ
- գազար - 3 հատ
- վարունգ - 2 հատ
- ձեթ - 90 գր․
- պանիր - 150 գր․
- սոխ - 1 գլուխ
- աղ
Պատրաստման եղանակը
- Կաթը ,ձուն ,ձեթը , սոդան լավ խառնել,ավելացնել մաղաց ալյուրը և խմոր հունցել։
- Դնել սառնարանում և թողնել 10 րոպե, հետո գրտնակով բացել և դնել ջեռոցի տապակի վրա։
- Կաղամբը , վարունգները մանր կտրտել , գազարը և պանիրը քերել, խառնել իրար, լցնել ձեթ և աղ։
- Լցոնը հավասարաչափ տարածել խմորի վրա , թխել 25-30 րոպե, 150?C ջերմաստիճանի տակ։
Մատուցել օղակաձև կտրտած սոխով, պղպեղով։