Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 5-7 հատ
- ձվի սպիտակուց - 2 հատ
- աղ
- կարմիր պղպեղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը լվանալ, կեղևահանել, ապա կտրատել ձողիկների:
- Ձվի սպիտակուցները պատառաքաղով լավ հարել մինչև փրփուրի առաջացումը, համեմել աղով և պղպեղներով:
- Կարտոֆիլը լցնել խորը ամանի մեջ, ավելացնել սպիտակուցային զանգվածը և լավ խառնել ամբողջը:
- Ջեռոցը տաքացնել 200-220 աստիճան:
- Ջեռոցի տապակը պատել պերգամենտային թղթով, վրան լցնել կարտոֆիլի ձողիկները և եփել ջեռոցում 7-10 րոպե:
- Այնուհետև հանել պերգամենտային թուղթը տապակի մեջից:
- Տապակել այդ վիճակում մինչև կարտոֆիլի ոսկեգույն երանգ ստանալը: