Բաղադրիչներ
- լոլիկ - 400 գր․
- ձեթ - 6 ճ․գ․
- սպիտակ գինի - 50 մլ․
- սխտոր - 7 պճեղ
- թարմ ռեհան - 50 գր․
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Սխտորի պճեղները դանակով ճզմել և տապակել բուսայուղի մեջ երկու րոպե:
- Ռեհանի տերևները պոկել,մանրացնել , լցնել սխտորի վրա, խառնելով տապակել կես րոպե:
- Ավելացնել սպիտակ գինին, թողնել մի քիչ գոլորշիանա:
- Ավելացնել լոլիկները, գդալով տրորել և եփել թույլ կրակի վրա տասը րոպե:
- Աղ, պղպեղ ցանել և մաղով անցկացնել:
- Եփել, մինչև թանձրանա: