Բաղադրիչներ
- նուշ - 3 բաժակ
- շաքարավազ - 1,5 բաժակ
- ձվի սպիտակուց - 1 հատ
- շոկոլադ - 250 գր․
Պատրաստման եղանակը
- Նուշը մի փոքր բովել, կեղևազրկելև բլենդերի մեջ վերածել փոշու։
- Սպիտակուցը հարել՝ մինչև առաջանա պինդ փրփուր։
- Շաքարավազը լցնել կաթսայի մեջ ,ավելացնել 2/3 բաժակ ջուր ,դնել կրակին և եփել ,ապա օշարակը հարել հարիչով։
- Ավելացնել աղացած նուշն ու սպիտակուը ,դնել թույլ կրակի վրա և մոտ 3 րոպե անընդհատ խառնել, ապա սառեցնել։
- Սեղանի վրա ցանել շաքարի փոշի և ստացված զանգվածը խմորի նման հունցել, բացել, երկարությամբ կտրտելբարակ շերտերի ,դրանք կտրտել լայնությամբ ,դնել ցանցի վրա և լցնել նախապես հալեցրած շոկոլադը ։
- Վրան շարել նուշը և 2 ժամով դնել սառնարան։