Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ալյուր - 350 գր.
- ջուր - 100 գր.
- կարագ - 25 գր.
- աղ - մի պտղունց
- Լցոնի համար`
- շամպինիոն սունկ - 500 գր.
- սերուցք - 250 գր.
- սոխ - 1 գլուխ
- ձեթ
- աղ
- պղպեղ
Պատրաստման եղանակը
- Խմորի համար կարագը փափկեցնել վրան լցնել ալյուրը ու լավ տրորել:
- Այնուհետև քիչ քիչ ավելացնել ջուրը (կարող եք աղը ավելացնել ջրի մեջ) այնքան, որ ստացնի ձիգ խմոր:
- Լցոնի համար սոխառաց անել, ավելացնել նախապես եփված շամպինիոնը մի քիչ եփվելուց հետո ավելացնել սերուցքը:
- Այս խառնուրդը թթվասերի խտություն պետք է ունենա:
- Կարկանդակի տեսք տալ և տապակել: