Բաղադրիչներ
- հավի միս - ½ կգ
- բրինձ - 2 բ.
- ջուր - 3 բ.
- գազար - 1
- նարնջի կեղև - 1
- շաքարավազ - ½ բ.
- յուղ - ½ բ.
- նուշ - ¼ բ.
- կանաչ պիստակ - ½ բ.
- աղ
- շաֆրան
- մշկընկույզ
- դարչին
Պատրաստման եղանակը
- Քերել նարնջի կեղևը բարակ և երկար շերտերով: Ապա եռացնել և ջուրը թափել:
- Քերել գազարը, տապակել 1 ճ.գ. յուղով, ավելացնել նարնջի կեղևը, ջուրը, շաքարավազը, պիստակեղենն ու համեմունքները:
- Տապակել կիսախաշ հավը:
- Եռացող ջրին ավելացնել յուղն ու աղը: Երբ յուղը հալչի լցնել բրինձը և եփել մինչև ջուրը քաշվի. ապա կափարիչը ծածկել սրբիչով և մարմանդ կրակի վրա շոգեխաշել 15-20 րոպե:
- Մատուցելիս բրնձի վրա լցնել շիրին և հավի կտորներ: