Բաղադրիչներ
- աղացած միս - ½ կգ
- բրինձ - 2 բ.
- լոլիկ - 2
- պղպեղ - 2
- սոխ - 2
- յուղ - 2 ճ.գ.
- պղպեղի մածուկ - 2 ճ.գ.
- ջուր - 3 բ.
- 7համեմունք
- աղ
Պատրաստման եղանակը
- Մանրացնել սոխը և տապակել մսի հետ: Ընթացքում ավելացնել համեմունքները, մածուկը և մանրացված բանջարեղենը:
- Ավելացնել ջուրը, եռացնել, ապա լցնել բրինձը և եփել մինչև ջուրը քաշվի:
- Կափարիչը ծածկել սրբիչով և մարմանդ կրակի վրա շոգեխաշել 15-20 րոպե: