Բաղադրիչներ
- սունկ - 300 գր
- գազար - 1
- սոխ - 1
- ոլոռ - 1 բ.
- բրինձ - 1 բ.
- յուղ - 2 ճ.գ.
- լոլիկի մածուկ - 2 ճ.գ.
- կանաչի
- 7համեմունք
- համեմի սերմ ծաղկի համար
- ձու - 1
- ալյուր - 1 ճ.գ.
- ջուր - 2 ճ.գ.
- ձեթ - 2 ճ.գ.
- կարմիր և սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Մանրացնել գազարը, սունկը և սոխը, և մարմանդ կրակով յուղի մեջ տապակել, շոգեխաշել:
- Ավելացնել բրինձը, 2 բ. եռման ջուր և մածուկը. շարունակել եփել:
- Լցնել խաշած ոլոռը, համեմել և մարմանդ կրակով շարունակել եփել, մինչև ամբողջությամբ ջուրը ներծծվի:
Հարել ծաղկի խմորը և չկպչող տապակի մեջ պատրաստել բարակ հացիկներ: - Սառչելուց հետո ոլորել և 3 սմ հաստությամբ կտրել, մի ծայրից սեղմել, այնպես որ ծաղկի ձև ստանա:
- Փլավը մատուցելիս ծաղիկները տեղադրել վրան, շաղ տալ մանրացված կանաչին: