Բաղադրիչներ
- շերտված հաց - 10
- սպիտակ գինի - ½ բ.
- մանանեխ - 2 թ.գ.
- դեղին պանիր - 100 գր
- լոլիկ - 2
- սոխ - 1
- անանուխի կամ ծոթրինի թերթիկներ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Յուրաքանչյուր հացի շերտի վրա ցողել գինի, ապա քսել մանանեխ, վրան տեղադրել մի շերտ պանիր, զարդարել լոլիկով և սոխով:
- Թխել փռի մեջ, մինչև պանրի հալչելը: Մատուցել կանաչու թերթիկներով: