Բաղադրիչներ
- դեղին պանիր - 200 գր
- յուղ - 1 ճ.գ.
- սոխ - 1
- բրինձ - 1 բ.
- ջուր - ½ բ.
- ձու - 2
- սպիտակ գինի - ½ բ.
- փոշի պաքսիմատ - 1 բ.
- 7համեմունք
- ձեթ
Պատրաստման եղանակը
- Սոխը մանրացնել և յուղով տապակել. ավելացնել բրինձը, ապա գինին:
- Երբ գինին ներծծվի, ավելացնել եռացած ջուրը և մարմանդ կրակով բրինձը խաշել:
- Թողնել, որ սառչի:
- Խորանարդիկներով կտրատել պանիրը:
- Բրնձին խառնել պաքսիմատի կեսը, ձուն, համեմունքը և շաղել:
- Խմորը վերածել գնդիկների.յուրաքանչյուր գնդիկի մեջ տեղադրել մի կտոր պանիր, կլորացնել, թաթախել պաքսիմատի մեջ և տապակել տաք ձեթ մեջ: