Բաղադրիչներ
- խմորը
- ալյուր - 1 կգ
- ջուր - 1 բ.
- ձու - 1
- աղ
- միջուկը`
- աղացած միս - 200 գր
- սոխ - 1
- կանաչի
- խառը համեմունքներ
- թացանը`
- պղպեղի մածուկ - ½ բ.
- ջուր - ½ բ.
- կարմիր և սև պղպեղ - 1 թ.գ.
- խառը կանաչի - 1 թ.գ.
- շաքարավազ - 1 թ.գ.
- աղ
- ձեթ
- տապակելու համար
Պատրաստման եղանակը
- Շաղել խմորը և վերածել ընկույզի մեծությամբ գունդերի:
- Պատրաստել միջուկը` մանրացնելով սոխը և խառնելով մսի հետ:
- Պատրաստել նաև թացանը խառնելով բաղադրիչները:
- Յուրաքանչյուր խմորագնդիկ բացել, դնել միջուկից, խմորի ծայրերը իրար միացնելով փակել,ապա տափակացնել.հետո, մի վերջույթը ինքն իր վրա ծալլել, այնպես որ կաթիլի նմանվի:
- Մոմոները խաշել կամ տապակել: