Բաղադրիչներ
- շերտավոր խմոր - 1
- հավի խաշած կրծքամիս - 200 գր
- սունկ - 1 բ.
- խաշած բրինձ - ½ բ.
- խաշած ձու - 2
- սոխ - 1
- լիմոն - 1
- յուղ - 1 ճ. գ.
- պանիր - 50 գր
- ձու - 1
- կանաչի
- 7 համեմունք
- աղ
Պատրաստման եղանակը
- Սոխարածի վրա լցնել մանրացված սունկը և եփել:
- Ավելացնել մանրացված ձուն և կանաչին, համեմել:
- Այս տապական տարածել խմորի մեջտեղում, վրան լցնել բրինձը, մանրացված հավի միսն ու քերած պանիրը:
- Խմորը փակել, վրան քսել ձու և թխել տաք փռում, մինչև երեսը կարմրի: