Բաղադրիչներ
- շերտավոր խմոր - 1
- երշիկ - 100 գր
- պանիր - 50 գր
- ձու - 3
- կաթ - 1 ճ. գ.
- կանաչ սոխ և կանաչի
- կարմիր և սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
- Շերտավոր խմորի կեսը տարածել փռի ափսեի մեջ:
- Շարել շերտված երշիկը:
- Հարել 2 ձու, խառնել մանրացված կանաչին և սոխը , ավելացնել քերած պանիրը և խառնուրդը տարածել երշիկի վրա:
- Ծածկել խմորի երկրորդ կեսով և ամրացնել ծայրերը:
- Հարել ձուն` կաթով և քսել խմորի վրա, ապա` ցանել մի քիչ քերած պանիր և խմորը ծակծկել պատառաքաղով:
- Եփել փռում, մինչև երեսը կարմրի: