Բաղադրիչներ
- դդմիկ - 1/2 կգ
- քամած մածուն - 1/2 բ.
- դահին - 2 ճ.գ.
- ձեթ - 2 ճ. գ.
- լիմոնի հյութ
- համեմի և անանուխի թերթիկներ
- համեմի սերմ
- սխտորի փոշի
Պատրաստման եղանակը
- Շոգեխաշել մանրացված դդմիկը մի քիչ ձեթով:
- Սառչելուց հետո, էլեկտրական հարիչով ճզմել, ավելացնել մածունն ու դահինը, ապա մանրացված կանաչին, համեմել և մատուցել: