Բաղադրիչներ
- կաթնային փափուկ հաց - ½ կգ
- կարագ - 100 գր
- անալի պանիր կամ կաթնաշոռ - 300 գր
- կաթի սեր - ½ բ.
- մանրաձավար - 1 բ.
- կաթ - 4 բ.
- պաքսիմատ - ½ բ.
- շաքարավազ - 1 բ.
- ջուր - 1 բ.
- վարդի բնահյութ(էսանս)
Պատրաստման եղանակը
- Հացը տրորել,շաղել կարագով և տափակացնել փռի ափսեի մեջ:
- Կաթի մեջ եփել մանրաձավարը. թանձրանալուց հետո, կրակն անջատել, խառնել քերած պանիրն ու կաթի սերը:
- Տարածել հացի վրա, վրան ցանել պաքսիմատը և եփել փռի մեջ,միջին ջերմաստիճանով:
- Ընթացքում պատրաստել շաքարաջուրը` եռացնելով շաքարն ու ջուրը, վերջում լցնելով մի քանի կաթիլ վարդի կամ ծաղկի բնահյութը:
- Սառը շաքարաջուրը լցնել տաք խմորեղենի վրա,սպասել 15 րոպե մինչև այն ներծծվի, ապա մատուցել գոլ վիճակում: