Բաղադրիչներ
- Խմորը՝
- ալյուր - ½ բ.
- մարգարին - ½ բ.
- ջուր - 3 ճ. գ.
- աղ - ½ թ. գ.
- Միջուկը՝
- նշա (կրախմալ) - 2 ճ. գ.
- փոշի դարչին - 1 թ. գ.
- խնձորի հյութ - 1 բ.
- շաքարավազ - ½ բ.
- խնձոր - 2
Պատրաստման եղանակը
- Խմորը շաղել, գրտնակել և տեղադրել փռի ափսեի մեջ:
- Նշան լուծել մրգահյութի մեջ, ավելացնել շաքարավազն ու դարչինը և եփել մինչև թեթևակի թանձրանա:
- Այն լցնել խմորի վրա, վրան շարել կեղևած և շերտված խնձորը:
- Թխել նախ` բարձր, ապա ցածր ջերմաստիճանով փռի մեջ, 15 րոպե: