Բաղադրիչներ
- բրինձ - 1 բ.
- ջուր - 5 բ.
- շաքարավազ - 1 բ.
- հնդկընկույզ - ½ բ.
- արքայախնձոր - ½ բ.
- կակաո - 1 ճ.գ.
- ուծվող սուրճ - 1 թ.գ. լ
- վանիլին
- մըշկընկույզ ( մուսկադ )
Պատրաստման եղանակը
- Եփել բրինձը երկու առանձին կաթսաների մեջ.յուրաքանչյուր ½ բ. բրնձին լցնելով 2 ½ բ. ջուր: Առաջինի մեջ լուծել կակաոն և սուրճը:
- Երբ արդեն բրինձը խաշել է, ավելացնել ½ - ական բաժակ շաքարավազ և ¼ -ական բաժակ հնդկընկույզ: 5 րոպե անց կրակն անջատել:
- Կակաոյով բրնձին խառնել վանիլին, իսկ սպիտակ շիլային խառնել մշկընկույզի քերուքը և մանրացված արքայախնձորը:
- Լցնել երկարավուն բաժակների մեջ, շերտ առ շերտ, սպիտակ և շագանակագույն: