Բաղադրիչներ
- ներկված ձու (թելադրելի է ներկել սոխի կեղևով) - 10
- յուղ - ½ բ.
- շաքարավազ - 1 բ.
- ձու - 3
- թթխմոր - 2 թ.գ.
- կաթ - ½ բ.
- մահլեպ - ½ թ.գ.
- սև քունջութ - ½ թ.գ.
- ալյուր - 3-3 ½ բ.
- սպիտակ քունջութ - ½ բ.
Պատրաստման եղանակը
- Խառնել շաքարավազն ու յուղը և շաղել:
- Ավելացնել 2 ձուն մեկ-մեկ, անընդհատ հարելով:
- Թողնել 5-6 ժամ հանգստանա և թթվի:
- Խմորը բաժանել տաս հավասար գնդի. յուրաքանչյուր գունդ բաժանել երեք մասի. առաջին մասը վերածել օղակի, այնպես, որ ձուն տեղադրվի վրան:
- Երկրորդ և երրորդ մասերը պարանի վերածել և խաչաձև տեղադրել ձվի վրա, այնպես, որ զամբյուղի վերածվի:
- Հարել մի ձու և քսել վրան: Ապա ցանել սպիտակ քունջութ և թխել նախ`բարձր, ապա խմորեղենի բարձրանալուց հետո` միջին ջերմաստիճանով 25 րոպե: