Բաղադրիչներ
- հասուն բանան - 3
- ձու - 2
- շաքարավազ - ½ բ.
- կաթ - ½ բ.
- հնդկընկույզի քերուք - ½ բ.
- ալյուր - 1 բ.
- աղ
- սոդա - ½ թ.գ.
- վանիլին - ½ թ.գ.
- դարչին - ½ թ.գ.
Պատրաստման եղանակը
- Հարել ձուն և կաթը, ավելացնել շաքարավազը, ալյուրը և համեմունքը:
- Խառնել հըդկընկույզի քերուքը, հալած յուղն ու ճզմած բանանը:
- Տապակել չկպչող տապակի մեջ, ցածր կրակով:
- Առաջին կողմը եփվելուց հետո, դարձնել փենկեքսը և եփել երկրորդ կողմը: