Բաղադրիչներ
- ալյուր - 400 գ
- մարգարին - 250 գ
- ձու - 4 հատ
- թթվասեր խմորի համար - 400 գ
- թթվասեր կրեմի համար - 200 գ
- շաքարավազ խմորի համար - 400 գ
- շաքարավազ կրեմի համար - 200 գ
- աղ - 1 թ/գ
- կակաո փոշի խմորի համար - 1 ճ․գ․
- կակաո կրեմի համար - 2 ճ․գ․
- սոդա - 2 թ/գ
Պատրաստման եղանակը
- Ձվերը խփել շաքարավազի հետ մինչև սպիտակելը:
- Ավելացնել թթվասերը, ավելացնել հալեցրած մարգարինը, աղը, ալյուրը, ավելացնել 1/2բաժակ եփված սառեցրած ջրում լուծած սոդան:
- Խմորը բաժանել երեք մասի, մեկին ավելացնել կակաոն:
- Թխեք երեք խմորներն էլ:
- Շերտերը իրար կպցրեք թթվասերային կրեմով (կակաոյով շերտը պիտի լինի մեջտեղում):
- Վրան լցնել հալած շոկոլադը: Կրեմի համար թթվասերը խփել շաքարավազով և կակաոյով: