Շոկոլադե տորթ

Հունվար 31, 2011
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • 4 ձվի դեղնուցները հարել շաքարավազի, բուսական յուղի, կաթի, թթվասերի, սոդայի, քացախի հետ, ավելացնել ալյուրը և կակաոն, թողնել հանգստանա:
  • 8 ձվի սպիտակուցը հարել մինչև դառնա բեզե, ապա դանդաղ ու նույն ուղղությամբ խառնելով ավելացնել խմորին:
  • Թխել 1 շերտով, 200°C-ում:
  • Թխված բիսկվիտը մեջտեղից կիսել, 2 շերտ դարձնել, շերտերն իրար միացնել շագանակագույն կրեմով, վերին շերտին գլազուր քսել և վրան ձևավորել սպիտակ կրեմով:

Կրեմ

  • 1.5 բաժակ շաքարավազին խառնել 1.5 բաժակ կաթ, 3-4 ճ/գ ալյուր, դնել մարմանդ կրակին, հենց որ սկսի եռալ, խառնելով քիչ-քիչ ավելացնել 4 ձվի դեղնուցը:
  • Կրակից վերցնել, թողնել հովանա:
  • Ստացված կրեմը բաժանել 2 մասի:
  • Մի մասի վրա ավելացնել կակաո, իսկ մյուսը թողնել սպիտակ (ձևավորման համար):
  • Առանձին հարել 200 գ. կարագը, ավելացնել սառեցված կրեմային զանգվածին:Գլազուր
  • 100 գ. շոկոլադը գոլորշու վրա հալեցնել և ավելացնել 100 գ. կարագ, լավ խառնել, թողնել հովանա:
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (2 votes, average: 3.50 out of 5)
Loading...