Բաղադրիչներ
- կարագ - 150գր.
- շաքարավազ - 250գր.
- ձու - 9 հատ
- ծեծած ընկույզ - 300գր.
- բոված ծեծած ընկույզ - 250գր.
- սերուցք - 800մլ.
- ժելատինի շերտեր - 8 հատ
- շաքարի փոշի - 400գր.
- կտրատած նուգա - 200գր.
- ռոմ
- աղ
- վանիլին
- դարչին
Պատրաստման եղանակը
- Կարագը հալել շաքարավազի 1/3 մասի հետ, ավելացնել ձվի դեղնուցները` դարչինի, ռոմի և վանիլինի հետ:
- Այս ամենը լավ հարել:
- Սպիտակուցները լավ հարել մնացած շաքարավազի հետ և լցնել դեղնուցի զանգվածի վրա:
- Ծեծած ընկույզները խառնել 150գր. կարմրացրած ընկույզների հետ և լցնել խմորի մեջ:
- Պատրաստի զանգվածը լցնել տապակի մեջ և թխել 190°C տաք ջեռոցի մեջ` 55-60րոպե:
- Սառելուց հետո բաժանել 2 շերտի:
- Թրջած ժելատինը շաքարի փոշու հետ հալեցնել միջին ջերմաստիճանի կրակի վրա:
- Մնացած կարմրացրած ընկույզները խառնել նուգայի կտորներին և ժելատինի հետ միասին լցնել լավ հարած սերուցքի վրա:
- Վերցնել պատրաստի շերտերից մեկը, վրան քսել կրեմի մի մասը, ծածկել երկրորդ շերտով:
- Տորթը պատել մնացած կրեմով և 1-2 ժամ դնել սառնարանը:
- Զարդարել պատրաստի մարցիպանով կամ շոկոլադի գլազուրով: