Բաղադրիչներ
- կարագ - 125 գր.
- թխվացքաբլիթ - 150 գր.
- սպիտակ ժելատին - 20 գր.
- ելակ - 1 կգ.
- լիմոնի լիմոնադ - 100 մլ.
- տեկիլա - 2 ճ.գ.
- շաքարավազ - 150 գր.
- լիմոնի հյութ - 1/2
- սերուցք - 200 մլ.
- շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
- Կաթսաի մեջ ,մարմանդ կրակի վրա, հալեցնել կարագը:
- Թխվացքաբլիթը մանրացնել և միացնել կարագի հետ:
- Ձևաթավայի վրա բուսական յուղ քսել, վրան պերգամենտի թուղթ փռել, մեջը լցնել ստացված խմորը, թեթեվակի տպտպացնել և մոտավոր 30 րոպեով դնել սառը տեղ:
- Ժելատինը թրչել: Ելակը լվանալ, մաքրել և չորացնել:
- 750 գր. ելակն ու շաքարը մանրացնել պյուրեի տեսքով, այնուհետև ավելացնել տեկիլան, լիմոնի հյութը և լիմոնադը:
- Ժելատինը քամել, հալեցնել մարմանդ կրակի վրա և խարնել ելակի պյուրեի մի փոքր մասի հետ:
- Հետո խարնել աըդ ամենը մնացած պյուրեի հետ և 30 րոպեով դնել սառը տեղ:
- Սերուցքը լավ ցեփել և ավելացնել կրեմին:
- Կրեմը քսել շերտի վրա և 3 ժամով դնել սառնարանը:
- Համտեսելուց առաջ 100 գր. ելակը պատարաքաղով տրորել, իսկ մնացած ելակը մեջտեղից կտրատել:
- Տորթի վրա քսել տրորած ելակը, վրաից շարել կտրատած ելակը:
- Վրաից շաքարի փոշի ցանել: