Բաղադրիչներ
- Մարգարին - 100 գ.
- խտացրած կաթ - 360 գ.
- ձու - 4 հատ
- ալյուր - 250 գ.
- փխրեցուցիչ - 2 ճ.գ․
- Աղ - մի պտղունց
Պատրաստման եղանակը
- Խորը ամանի մեջ մարգարինը մի պտղունց աղով հարել։
- Ապա ավելացրեք ձվերը՝ յուրաքանչյուրից հետո լավ հարելով։
- Ավելացնել խտացրած կաթը և լավ խառնել։
- Այնուհետեւ ավելացնել փխրեցուցիչով խառնած ալյուրը։ Խառնել հարիչով։
- Կաղապարը յուղել,լցնել խմորը կաղապարի մեջ։
- Թխել նախապես 180 C տաքացրած ջեռոցում 45 րոպե։