Բաղադրիչներ
- Խմոր`
- ձու (սենյակային ջերմաստիճանի) - 6
- շաքարավազ - 100 գր.
- տաք ջուր - 1/4 բաժակ
- ալյուր - 100 գր.
- մանրացված ընկույզ - 400 գր.
- Կրեմ`
- շաքարավազ - 200 գր.
- սերուցք - 300 գր.
- փափկեցված կարագ - 100 գր.
- սև շոկոլադ - 250 գր.
- Օշարակ`
- շաքարավազ - 100 գր.
- ջուր - 100 գր.
Պատրաստման եղանակը
- Ձուն հարել շաքարավազի հետ, այնուհետև ավելացնել տաք ջուրը: Լավ հարելուց հետո ավելացնել ալյուրը և ընկույզը: Եփել ջեռոցում 180 ջերմաստիճանում:
- Կրեմի համար շոկոլադը և կարագը մանրացնել, վրան լցնել տաք սերուցքը, լավ խառնել, այնուհետև ավելացնել շաքարավազը:
- Խառնելուց հետո, թողնել, որ սառչի:
- Օշարակի համար ջրին ավելացնել շաքարավազը, դնել գազօջախին և թողնել, որ եռա:
- 1 րոպե եռալուց հետո վերցնել կրակից:
- Երբ խմորը կսառչի, վրան օշարակը տարածել, կրեմ քսել, և փաթաթել` տալով ռուլետ տեսք:
- Այնուհետև դնել սառնարանում, որ սառչի: Սառչելուց հետո, վրան կրեմ քսել և զարդարել տոնական քաղցր պատկերներով (կարող եք ձեռք բերել սուպերմարկետներից):