Բաղադրիչներ
- Սպիտակ կաղամբ - 600 գ
- կանաչ սոխ - 2 ցողուն
- Ապխտած պանիր - 200 գ
- Լիմոնի հյութ - 2 ճաշի գդալ
- Քերած լիմոնի կեղև - 2 թեյի գդալ
- Համեմ - 1 փունջ
- Մածուն - 200 գ
- Կաթ - 100 մլ
- Քաղցր չիլի սոուս - 3 ճաշի գդալ
- Շաքարավազ - 1 ճաշի գդալ
- Աղ
- Աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Սոխը մաքրել և կտրատել օղակաձև։
- Լիմոնի հյութն խառնել մածունի, սոխի և կաթի հետ։
- Ավելացնել սև աղացած պղպեղ , համեմել շաքարավազով և չիլի սոուսով:
- Խառնել թակած համեմ:
- Կաղամբը լվանալ, կտրատել 4 մասի, կտրել ցողունը։
- Կաղամբը շերտերով կտրատել, աղ անել և ձեռքերով 3 րոպե տրորել։
- Պանիրը բարակ շերտերով կտրատել և կաղամբի հետ ավելացնել սոուսին։
- Աղցանը համեմել աղով և պղպեղով զարդարել համեմի տերևներով: