Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
- Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից:
- Դեղնուցը հարել շաքարավազի և վանիլի հետ:
- Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել կաթը և խառնել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված:
- Այն լցնել դեղնուցի վրա և լավ խառնել:
- Սպիտակուցը առանձին լավ հարել, ավելացնել դեղնուցի վրա, աստիճանաբար լցնել ալյուրը և խառնել:
- Կաթսան կարագով պատել, այնուհետև ալյուր շաղ տալ:
- Խմորը լցնել մեջը և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 25-35 րոպե:
- Երբ խմորը պատրաստ կլինի, թողնել, որ սառչի, այնուհետև բաժանել երկու մասի:
- Առաջին կրեմի համար սերուցքը լավ հարել շաքարավազի հետ և դնել սառնարանում, որ սառչի:
- Երկրորդ կրեմի համար կարագը լավ հարել, ավելացնել խտացրած կաթը, այնուհետև պիստակը և շարունակել հարել մինչև դառնա միասեռ:
- Գլազուրի համար շոկոլադը գոլորշու վրա հալեցնել, ավելացնել կաթը, լավ խառնել, այնուհետև թողնել, որ սառչի:
- Առաջին խմորի վրա քսել սերուցքից պատրաստված կրեմը, այնուհետև դնել սառնարանում, որ սառչի 15 րոպե:
- Հանել սառնարանից, վրան քսել երկրորդ կրեմը, այնուհետև վրան դնել հաջորդ խմորը, իսկ վերջում գլազուրով պատել տորթը: