Տորթ Կապուչինո

Դեկտեմբեր 26, 2010
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Խմորի պատրաստման համար շոկոլադը և կարագը փոքր կտորների վերածել, այնուհետև գոլորշու վրա հալեցնել և թողնել, որ սառչի:
  • Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից:
  • Շաքարավազը բաժանել երկու մասի.մի մասը հարել սպիտակուցի հետ, մյուս մասը դեղնուցի հետ:
  • Սպիտակուցը լցնել դեղնուցի վրա և լավ խառնել, որ ստացվի միասեռ զանգված:
  • Ալյուրի հետ խառնել սոդան, վանիլը, կապուչինո սուրճը և աղը:
  • Այս ամենը աստիճանաբար մաղել ձվե խառնուրդի մեջ և խառնել:
  • Ավելացնել այս զանգվածի վրա շոկոլադե խառնուրդը, լավ խառնել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30-35 րոպե:
  • Եփելուց հետո, խմորը թողնել, որ սառչի, հետո բաժանել երկու մասի:
  • Միջուկի համար ջուրը տաքացնել, մեջ լցնել կամուչինոն և շոկոլադը մանրացված:
  • Եփել գազօջախի վրա այնքան, մինչև կխտանա:
  • Այս խառնուրդը քսել երկու խմորների վրա և խմորները միացնել իրար:
  • Կրեմի համար փափկեցված կարագը հարիչով լավ հարել, աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը /տան ջերմաստիճանի/, վանիլի փոշին:
  • Լավ հարելուց հետո, դնել սառնարանում, որ սառչի:
  • Սառչելուց հետո քսել տորթի վրա և տորթը դնել սառնարանում:
  • Գլազուրի համար սերուցը տաքացնել, վրան ավելացնել շոկոլադը, թողնել կրակին այնքան, մինչև շոկոլադը կհալչի:
  • Կրակից վերցնելուց հետո թողնել, որ սառչի, այնուհետև տարածել տորթի վրա:
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...