Սպանախով ապուր

Փետրվար 11, 2023
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Կաթսայի մեջ լցնել 2 լիտր ջուր և դնել կրակին մինչև եռա։
  • Կարտոֆիլը մաքրել, լվանալ, կտրատել, դնել եռման ջրի մեջ և եփել եռման պահից մոտավորապես 10-12 րոպե (մինչև լրիվ եփելը)։
  • Մաքրել սոխն ու գազարը, լվանալ և մանր կտրատել։
  • Սունկը կտրատել շերտերի։ Սպանախը լվանալ, չորացնել և բարակ շերտերով կտրատել։
  • Թավայի մեջ լցնել բուսայուղ, սոխն ու գազարը տապակել  10 րոպե ։
  •  Այնուհետև ավելացնել սունկը և տապակել մարմանդ կրակի վրա մինչև փափկի (մոտ 7-8 րոպե):
  • Տապակի  մեջ ավելացնել սպանախը, խառնել և եփել 2-3 րոպե։
  • Բանջարեղենը լցնել կարտոֆիլով կաթսայի մեջ, ավելացնել աղ և պղպեղ: Ապուրը եռման պահից 5 րոպե եփել ու կրակն անջատել։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...