Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
- Խմորի համար ձուն հարել շաքարավազի հետ, այնուհետև ալյուրի մեջ լցնել սոդան լավ խառնելուց հետո ավելացնել ձվի վրա: Այս ամենը լավ խառնել, եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում այնքան, մինչև պատրաստ կլինի:
- Կրեմի համար թթվասերը հարել շաքարավազի հետ, այնուհետև ժելատինը լցնել կես բաժակ սառը ջրի մեջ և թողնել 30 րոպե:
- Այնուհետև ժելատինը դնել մարմադ կրակի վրա և եփել մինչև եռալը:
- Սառչելուց հետո ավելացնել թթվասերի վրա և լավ խառնել, ավելացնել մանրացված կիվին և ելակը:
- Այս ամենը լցնել մեծ տարայի մեջ և դնել սառնարանում 2-3 ժամ:
- Սառչելուց հետո զգուշությամբ շուռ տալ մատուցվող ափսեի մեջ: