Բաղադրիչներ
- Կաղամբ - 500 գ.
- Վարունգ - 200 գ.
- Լոլիկ - 300 գ.
- Սամիթ - 0,5 փունջ
- Սխտոր - 1 պճեղ
- Աղ, պղպեղ
- Շաքարավազ - 1 թ.գ
- Խնձորի քացախ - 2 ճ.գ.
- Ձիթապտղի յուղ - 2 ճ.գ.
Պատրաստման եղանակը
- Կաղամբը մանր կտրատել։
- Տեղափոխում ենք խորը ամանի մեջ, ավելացնում ենք մի քիչ աղ և շաքար և ձեռքերով թեթևակի տրորում կաղամբը, որպեսզի այն մի փոքր փափկի։
- Վարունգը և լոլիկը կտրատել խորանարդաձև և ավելացնել կաղամբին։
- Աղցանը համեմել աղով, պղպեղով, քացախով, ավելացնել մանր կտրատած սամիթն ու մամլիչով քամած սխտորը։
- Լավ խառնել և ավելացնել ձիթապտղի յուղը։
- Կարելի է մատուցել սեղանին։ Բարի ախորժակ!