Բաղադրիչներ
- Հոբելյանական թխվածքաբլիթներ - 500 գ.
- Ընկույզ - 200 գ.
- եփած խտացրած կաթ
- Թթվասեր - 2 ճ.գ.
- Կարագ - 100 գ․
- Կաթնային շոկոլադ - 2/3 սալիկ
Պատրաստման եղանակը
- Թխվածքաբլիթները ձեռքերով մանրացնել միջին չափի փշրանքների (կտորների չափը հարմարեցնում ենք ըստ ցանկության)։
- Ընկույզը մանր կտրատել ու ավելացնել պեչենիին և մանրակրկիտ խառնել:
- Խորը ափսեի մեջ խառնել եփած խտացրած կաթը, թթվասերն ու կարագը։
- Կրեմը հարել , ապա լցնել ընկույզով թխվածքաբլիթների վրա։
- Մեծ գդալով թխվածքաբլիթներով սերուցքը մանրակրկիտ խառնել։
- Թաղնթով պատված խորը ափսեի մեջ լցնել պատրաստի զանգվածը , ապա դնել սառնարան (20 րոպեն բավական է, բայց եթե ժամանակը թույլ տա, տորթը կարելի է 2-3 ժամ պահել սառնարանում),որից հետո հանել սառնարանից և հանել թաղանթը։
- Տորթը դնել մատուցվող ափսեյի վրա,վրան քերել կաթնային շոկոլադ։
- Մրջնաբնին բոլոր կողմերից ցանել քերած շոկոլադ։