Բաղադրիչներ
- Հնդկաձավար - 1,5 բաժակ
- Ջուր - 2 բաժակ
- Պահածոյացված թունա - 1 բանկա
- Մարինացված վարունգ - 2 հատ
- Սոխ - 1 հատ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Հնդկաձավարը լավ լվանալ ,ապա քամել
- Կաթսան տաքացնել լցնել բուսայուղ ,որից հետո ավելացնել հնդկաձավարը։Տապակել բարձր ջերմության վրա 5-7 րոպե։
- Երբ հնդկաձավարը սկսում է ճռճռալ, լցնել երկու բաժակ եռման ջուր, աղ՝ ըստ ճաշակի, կրակն իջեցնել և եփել 10 րոպե։
- Խորանարդաձև կտրատել թթու վարունգը ։
- Սոխը կտրատում եմ քառորդ օղակների և տապակում փոքր քանակությամբ բուսայուղի մեջ մինչև ոսկեգույն դառնալը։
- Ի դեպ, սոխին կարող եք մի պտղունց շաքարավազ ավելացնել՝ այն ավելի համեղ կստացվի։
- Երբ սոխը պատրաստ է, կաթսայի մեջ լցնել եփած հնդկաձավարը։
- Ավելացնել թթու վարունգ և մի բանկա պահածոյացված թունա (յուղի մեջ):
- Ամեն ինչ նրբորեն խառնել 2 րոպե թողնել կրակին այնուհետև ծածկել կափարիչով, վերցնել կրակից և թողնել մնա ևս 5-7 րոպե։
- Եվ վերջ։ Դուք կարող եք ներկայացնել! Դա իսկապես համեղ է: