Բաղադրիչներ
- կաթնաշոռ - 600գ
- ձու - 6 հատ
- եգիպտացորենի ալյուր - 1 ճ. գ.
- ցորենի ալյուր - 3 ճ. գ.
- կարագ կամ մարգարին - 3 ճ. գ.
- թթվասեր - 200գ
- աղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Կաթնաշոռը լավ տրորել հավկիթների և աղի հետ:
- Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան С.
- Ցանել եգիպտացորենի ու ցորենի ալյուրները, ապա փափկեցված կարագն ու լավ խառնել:
- Ավելացնել 100գ թթվասեր, խառնել:
- Հատուկ թավան յուղով քսել, լցնել ստացված խմորը, հավասարեցնել:
- Եփել մինչև պատրաստ լինի:
- Կտրատել և մատուցել թթվասերի հետ