Հարիսա

Փետրվար 4, 2023
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Հարիսան եփվում է շատ երկար՝ մոտ 4-6 ժամ, բայց եթե ձեզ համար կարևոր է ժամանակի և էներգիայի խնայողությունը, ապա խորհուրդ եմ տալիս լվացված հացահատիկը թրջել 1-3 ժամ առաջ։ Միսը կամ թռչնամիսը նույնպես կարելի է սառը ջրով լցնել, որպեսզի ավելորդ արյունը դուրս գա ու փրփուրը քիչ լինի։
  • Վերցնել մեծ կաթսա, լցնել ձավարը ,ապա հավի միսը և վերջում ջուրը։
  • Հասցնել եռման աստիճանի և հեռացնել փրփուրը։
  • Շարունակեք եփել ցածր կրակի տակ  եռալով մոտ մեկ ժամ։
  • Այնուհետև հանեք ոսկորները ոտքերից և միսը նորից լցրեք հարիսայի մեջ: Անհրաժեշտության դեպքում ավելացրեք  տաք ջուր կամ արգանակ:
  • Երբ ձավարը սպիտակ երանգ ստանա նշանակում է պատրաստ է հարիսան։
  • Այս փուլում աղ ավելացրեք ըստ ճաշակի և ամեն ինչ մանրակրկիտ խառնեք և կրակը անջատեք։
  • Բարի ախորժակ
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...