Բաղադրիչներ
- Ելակ - 100 գ.
- շաքարավազ - 70 գ.
- ալյուր - 140 գ.
- Կարագ - 50 գ.
- 35%֊անոց սերուցք - 85 գ.
- Փխրեցուցիչ - 1 թ.գ.
- վանիլային շաքար - 1 թ.գ.
- Աղ - մի պտղունց
Պատրաստման եղանակը
- Ելակը մանր կտրատել։
- Մաղած ալյուրը լցնել ամանի մեջ, ավելացնել փխրեցուցիչը, աղը, շաքարավազը, վանիլային շաքարավազը և խառնել։
- Ալյուրի մեջ ավելացնել խորանարդաձև կտրատած սառը կարագ։ Կարագը ալյուրի հետ ձեռքերով հունցել :
- Ալյուրի մեջ ավելացնել ելակ և խառնել։
- Սերուցքը լցնել խմորի մեջ և նրբորեն խառնել, որպեսզի խմորը միաձուլվի:
- Թխվածքաբլիթները գդալով լցնել թխելու թղթով պատված թխման թերթիկի վրա՝ թխվածքաբլիթների միջև բավականաչափ տարածություն թողնելով:
- Թխել նախապես 180 C տաքացրած ջեռոցում 20 րոպե կամ մինչև պատրաստ լինի։ Պատրաստի թխվածքաբլիթները պետք է ոսկե դարչնագույն լինեն։