Բալով տորթ

Դեկտեմբեր 4, 2010
Դիտվել է`* անգամ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

  • Տաքացնել կաթը, ավելացնել խմորիչը և շաքարավազը, խառնել մինչև լուծվելը:
  • Ցանել մի քիչ ալյուր, 15-20 րոպե խմորը թողնել տաք տեղում, որպեսզի հանգստանա:
  • Լցնել մնացած ալյուրը և պատրաստել խմոր:
  • Խմորը տեղավորել թասի մեջ, փաթաթել տաք ծածկոցով և թողնել 40-60 րոպե, որպեսզի բարձրանա:
  • Քամել բալի հյութը, ըստ ցանկության` կարելի է օսլա ավելացնել:
  • Ալյուր ցանած սեղանի վրա թխման համար նախատեսված կաղապարի չափով բացել խմորը, ապա տեղավորել կարագով պատած կաղապարի մեջ ու բարձրացնել եզրերը:
  • Խմորի վրա հավասարաչափ լցնել բալը:
  • Ջեռոցը տաքացնել մինչև 175 աստիճան:
  • Թթվասերն ու ձուն լավ հարել, ավելացնել շաքարավազ, օսլա, վանիլին, կիտրոնի կեղև:
  • Կրեմը լցնել բալի վրա և հավասարեցնել:
  • Թխել 40-50 րոպե:
  • Ջեռոցից հանել ու սառեցնել:
  • Ըստ ցանկության` վրան լցնել քերած շոկոլադ, շաքարի փոշի կամ կոկոսի փաթիլներ ու զարդարել հատապտութղներով:
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...