Պատրաստման եղանակը
- Տաք տապակի մեջ դնել կարագը։
- Ապա զգուշորեն յուղի մեջ ավելացրեք ալյուրը։ Անընդհատ խառնելով, տապակել խառնուրդը մինչև բաց շագանակագույն գույնը:
- Ջուրը տաքացնել ու մեջը լուծել շաքարավազը։
- Ալյուրի խառնուրդի մեջ զգուշորեն լցնել ջուրն ու շաքարավազը և խառնելով եփել, մինչև զանգվածը թանձրանա մինչև թթվասերի խտություն։
- Մատուցել տաք թեյի հետ։