Բաղադրիչներ
- ձու - 5 հատ
- շաքարավազ - 1 բաժակ
- ալյուր - 1 բաժակ
- փխրեցուցիչ - 1 պտղունց
- մուրաբա - 250 գ
Պատրաստման եղանակը
- Թեթև հարել ձվերը։
- Աստիճանաբար ավելացնելով շաքարավազը, շարունակեք հարել։ Որքան երկար եք հարում, այնքան ավելի լավ է ստացվում ռուլետը: Բայց 7 րոպեն առավելագույնն է։
- Ալյուրը մաս-մաս ավելացրեք և խառնեք։
- Խմորը լցնել թխման թերթիկի վրա և հարթեցնել: Դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 10 րոպե։
- Պատրաստի թխվածքը զգուշորեն թղթով քաշեք սրբիչի վրա։
- Սրբիչի օգնությամբ , թղթով թխվածքը փաթաթել այնպես ,որ ստացվի ռուլետ և թողնել սառչի : Այնուհետև հետ բացեք, քսեք ջեմ և նորից նրբորեն փաթաթեք՝ հեռացնելով թուղթը:
- Վրան հալած շոկոլադ լցնել և թողնել սառչի։
- Բարի ախորժակ