Բաղադրիչներ
- կես փոքր գլուխ կարմիր կաղամբ - 300 գ․
- գազար - 200 գ․
- կանաչ խնձոր - 1 հատ(120 գ)
- կանաչ սոխ - 30 գ․
- գետնանուշ - 50–80 գ ․
- քաղցր չիլի սոուս - 50 գ․
- սոյայի սոուս - 40 մլ ․
- կիտրոնի հյութ - 30 մլ․
- աղ
Պատրաստման եղանակը
- Կաղամբը մանր կտրատել, ապա երկար շերտերը կտրատել 3-4 սմ երկարությամբ կտորների, նույն կերպ կտրատել գազարը։
- Խնձորը կտրատեք բարակ շերտերով։ Կանաչ սոխի սպիտակ մասը հնարավորինս բարակ կտրատել, կանաչը կտրատել 2սմ կտորներով, խառնել բոլոր պատրաստված բաղադրիչները։
- Աղցանին ավելացրեք քաղցր չիլի սոուս, կիտրոնի հյութ և սոյայի սոուս : Ավելացնել մի քիչ աղ և խառնել:
- Գետնանուշը կտրատել այնպես, որ լինեն և՛ փոքր, և՛ մեծ կտորներ։ Շաղ տալ աղցանի վրա և մատուցել։