Բաղադրիչներ
- աղացած միս - 400 գ.
- եփած բրինձ - 100 գ.
- սոխ - 1 հատ
- գազար - 1 հատ
- Սոուսի համար.
- տոմատի մածուկ - 4 ճ.գ.
- թթվասեր - 4 ճ.գ.
- ջուր - 300 մլ.
- պապրիկա - 1 թ.գ
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
- Սոխը մանր կտրատել, գազարը մանր քերիչով անցկացնել։ Տապակել բուսայուղի մեջ մինչև փափկի։
- Ամանի մեջ խառնել աղացած միսը, եփած բրինձը եւ տապակած բանջարեղենը։ Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի։
- Խառնել սոուսի բաղադրիչները։
- Ֆորման պատել յուղով։
- Ձևավորել կոլոլակներ և դնել ֆորմայի մեջ, լցնել սոուսը։
- Ծածկել փայլաթիթեղով և ուղարկել 200 C տաքացրած ջեռոց 50 րոպե։